Последние новости

«Սասնա ծռերի» գործով դատավարություն

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ԷԼ «ՔԱՇԵՑ»

2020-08-15 09:02

Ավարտին է մոտենում ձգձգված դատավարությունը 2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով։ Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և ազատազրկման տարբեր ժամկետներ պահանջեց զավթման 9 մասնակիցների համար: Ավելի քան 30 գրոհայիններից մյուսների վրա, ինչպես հայտնի է, համաներում է տարածվել։ Յոթ անձի նկատմամբ դատախազը պահանջեց նշանակել 8-ից 9 տարվա ազատազրկում։ Երկուսին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, որոնց մեղսագրվում է ոստիկանների սպանությունը, դատախազն առաջարկեց դատապարտել երկարատեւ ժամկետների. Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման, Բարսեղյանին՝ ցմահ։